Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

450 գիտաշխատող կդառնա գործազուրկ

450 գիտաշխատող կդառնա գործազուրկ
05.02.2019 | 16:26

«168 ժամը» գրում է. «ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի որոշման արդյունքում Երևանի պետական համալսարանի 450 աշխատակիցներ կկորցնեն աշխատանքը: Օրեր առաջ նրանք ծանուցումներ են ստացել, որում ասվում է՝ մարտի 31-ից ազատված են աշխատանքից: ԵՊՀ-ն ունի 3 գիտահետազոտական ինստիտուտ և 30 գիտահետազոտական կենտրոն ու լաբորատորիա: Այդ ենթակառուցվածքներում աշխատում է 450 մասնագետ, նրանցից 200-ը միայն գիտաշխատողներ են, այսինքն՝ համատեղության կարգով այլ հաստիքներում գրանցված չեն, կանգնած են աշխատանքն ընդհանրապես կորցնելու վտանգի առաջ՝ հաշվի առնելով, որ այլևս չկա բազային ֆինանսավորում: Այդ որոշմամբ՝
անմիջապես Գիտության պետական կոմիտեից կամ կառավարությունից բազային ֆինանսավորում ստացող գիտահետազոտական միավորներն այլևս չեն ստանալու ֆինանսավորում, այն փոխարինվելու է մրցութայինով՝ տենդերի պես: Խոսքը միայն ԵՊՀ-ին չի վերաբերելու, այլ նաև Բժշկական համալսարանին, Ֆիզիկայի ինստիտուտին, Ազգային պոլիտեխնիկական համալսարանին և այլն:


Փակվելու են մի քանի տասնյակ գիտական ինստիտուտներ, կենտրոններ ու լաբորատորիաներ, որտեղ աշխատում են անվանի և միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ, որ այդ հաստիքները զբաղեցնում են մրցութային կարգով (3-5 տարի ժամկետով): Որոշումը տարածվելու է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Մատենադարան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակազմերի վրա:


Մինչ գիտության ոլորտի աշխատակիցները փորձում են հասկանալ Փաշինյանի կառավարության որոշման տրամաբանությունը, թավշյա հեղափոխության որոշ կողմնակիցներ արդարացնում են՝ ասելով, թե այդ գիտահետազոտական հիմնարկներում աշխատողների 60-80 տոկոսը «պարապ կոֆե խմողներ» են, որոնք գիտական որևէ արդյունք չեն տալիս, և պետք է կրճատել նրանց»,-գրում է թերթը:

Դիտվել է՝ 3388

Մեկնաբանություններ